«Արամ Ա-ն բանակցելու է Փաշինյանի հետ՝ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցով»․ Նարեկ Կարապետյան
Oct 16, 2025
1 min read

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եկեղեցին Պարսից շահերի մոտ շատ անգամ դեսպաններ է ուղարկել, որպեսզի հնարավորություն ստեղծի բանակցելու հայ ժողովրդի կարգավիճակի և իրավունքների հարցով։
Արամ Ա կաթողիկոսը ինձ հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը։
Այդ իսկ պատճառով խնդրում եմ՝ այսօր տեղի ունեցած հանդիպումը ուրիշ ձևով չընկալենք։
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու: Այս մարդիկ ունեն օրակարգ և շարունակելու են այնքան ժամանակ մինչև հայ ժողովուրդը իր Խոսքը չասի»:




















