Դատավորը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական հաջորդ նիստերի օրեր նշանակեց
Sep 10, 2025
1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս 17 մասնակիցների գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ դատարանը բոլորի կալանքը երեք ամսով երկարաձգել էր, իսկ զոհվածի հայր Արա Ռոստոմյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառել տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով։
Դատավորը հերթական նիստի օրեր նշանակեց հոկտեմբերի 2-ը, ժամը 14:00-ն և դրան հաջորդող յուրաքանչյուր հինգշաբթի օրը` ժամը 16:00-ն:




















