«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ջովանի Սիմեոնեին
Jan 9, 2024
1 min read
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը դիտարկում է այս ամիս Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է RAI Sport-ը։
«Ինտերի» մարզչական շտաբը դժգոհ է պահեստային հարձակվողներ, չիլիացի Ալեքսիս Սանչեսի եւ ավստրիացի Մարկո Արնաուտովիչի խաղամակարդակից եւ փնտրում է փոխարինողի։
Ջովանի Սիմեոնեն եւս ցանկանում է փոխել ակումբը եւ պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իտալացի Վալտեր Մացարիի գլխավորած թիմից։
Ընթացիկ մրցաշրջանում Ջովանի Սիմեոնեն «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, խփել է 2 գոլ։
Ջովանի Սիմեոնեի հայրը՝ Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Ինտերում» հանդես է եկել 1997-1999 թվականներին։





















