top of page

Այսպիսին է մեր երկրի վիճակը՝ իշխանության կարծիքը չկիսող մարդը հայտնվում է բանտում․ Տիգրան Աբրահամյան

Jan 29, 2024
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

« «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, Տարոն Մարգարյանի հետ, տեսակցեցինք գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին։  

Ավելի ուշ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Իշխանության կամայականությունների հետևանքով,  մեծ թվով ընդդիմադիր պատգամավորների աշխատանքային առօրյան անմիջապես առնչվում է քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների և ազատության պաշտպանությանը` գաղութներից մինչև դատական տարբեր ատյաններ:

Այսպիսին է մեր երկրի վիճակը, որտեղ իշխանության կարծիքը չկիսող ու իր երկրի անվտանգության համար պայքարող մարդը  շատ հեշտությամբ հռչակվում է «հանցագործ» և հայտնվում է բանտում»:

1/3084
bottom of page