top of page

Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններ․ առաջատարները 7-րդ խաղափուլից հետո

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 19, 2024
  • 1 min read
ree

Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 7-րդ խաղափուլը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Առաջնությունների ավարտին մնացել է 2 որոշիչ խաղափուլ։

7-րդ խաղափուլից հետո տղամարդկանց առաջնության առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով:

Կանանց պայքարում միանձնյա առաջատար շարունակում է մնալ Սուսաննա Գաբոյանը, ով 7 հնարավորից ունի 6 միավոր:

Առաջատարից մեկ միավորով հետ է մնում Մարիամ Ավետիսյանը:

bottom of page