top of page

Մհեր Բիշարյանը ձերբակալվել է պատերազմից հետո ԴՆԹ փորձաքննող սարքավորման շուրջ կնքված գործարքի շրջանակում

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, որը ձերբակալվել էր պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքի մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդված)՝ ԴՆԹ նույնականացման հոսքագծի ձեռքբերման գործով, ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ին ասաց Բիշարյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Պաշտպանական կողմի կարծիքով ծայրահեղ անհիմն մեղադրանք է առաջադրվել, այն որևէ կերպ փաստարկված չէ, որևէ գործողություն չի համընկնում առաջադրված մեղադրանքին»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով` Հակակոռուպցիոն դատարանը երեկ քննելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը, գտավ, որ այն անհիմն է և ենթակա է մերժման. «Պարոն Բիշարյանը երեկ ժամը 04:30-ից արդեն ազատության մեջ է գտնվում»:

Comments


bottom of page