top of page

Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը գնդապետ Մանգասարյանին մաղթել է արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։

Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ պաշտպանության նախարարն իր շնորհակալությունն է հայտնել ակադեմիայի նախկին պետ, գնդապետ Արթուր Երոյանին՝ կատարված լայնածավալ աշխատանքի, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և ռազմակրթական բարեփոխումներին ուղղված առավելագույն ջանքերի համար։

Միևնույն ժամանակ Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են՝ առավել գրավիչ և մրցունակ դարձնելով ռազմական կրթության ոլորտը։

Խոսքով հանդես է եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև բուհերի ռեկտորներ և այլ հյուրեր:

bottom of page