top of page

Մենք երբեք չենք տարանջատել Ռուսաստանն ու Ուկրաինան, ռուսներին և ուկրաինացիներին. Պուտին

Feb 16, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի տարանջատել Ռուսաստանն ու Ուկրաինան, ռուսներին և ուկրաինացիներին և նրանց համարել է մեկ ժողովուրդ, գրում է kommersant.ru-ն:Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ պատմականորեն այնպես է եղել, որ Ուկրաինայում ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև Ռուսաստանում բացարձակ մեծամասնությունը միշտ հավատացել է, որ դրանք իրականում նույն բանն են։«Մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների միջև, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է պետության ղեկավարը Եկատերինբուրգում «Ուրալվագոնզավոդի» աշխատակիցների հետ զրույցում:Պուտինի խոսքով՝ այս մոտեցումը կիսում է ՌԴ քաղաքացիների մեծ մասը։ Նա հավելել է, որ ծայրահեղ ազգայնականության և նացիզմի ցանկացած դրսևորման դեմ պետք է պայքարել։Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմից հետո «Հիտլերի հետ համագործակցող նացիստական տարրերը» Ուկրաինայից տեղափոխվել են ԱՄՆ և Կանադա։ «Եվ մեր թշնամին նրանց վրա խաղադրույք կատարեց»,- ասել է ՌԴ նախագահը։Նրա խոսքով, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայում իշխանության են եկել մարդիկ, որոնք հարում են հակառուսական տրամադրություններին։

Լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ասել էր, որ «ուկրաինացի» բառը նշանակում է մարդ, ով ապրում է նահանգի ծայրամասերում։ Ուկրաինացիները, նրա խոսքով, կոնկրետ էթնիկ խումբ չէին ներկայացնում:

1/3084
bottom of page