top of page

Ուկրաինական «խաղաղության բանաձևի» վերաբերյալ առաջիկա գագաթնաժողովի արդյունքը կլինի այն փաստաթուղթը, որը կառաջարկվի Ռուսաստանին․ Զելենսկի

Feb 25, 2024
1 min read

Ուկրաինական «խաղաղության բանաձևի» վերաբերյալ առաջիկա գագաթնաժողովի արդյունքը կլինի այն փաստաթուղթը, որը կառաջարկվի Ռուսաստանին, բայց փաստ չէ, որ նա կընդունի այն, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինա 2024» մամուլի ասուլիսում։ 

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ նա հավելել է, որ Ուկրաինան չի ցանկանում, որ իրեն պարտադրեն խաղաղ բանակցությունների որևէ ձևաչափ։

Կիրակի օրը Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը «Ուկրաինա 2024» համաժողովում, որը հեռարձակվել է համաուկրաինական հեռուստամարաթոնով, խոստովանել է, որ Ռուսաստանը կարող է հրավիրվել ուկրաինական «խաղաղության բանաձևի» երկրորդ գագաթնաժողովին։

1/3084
bottom of page