Լարսը փակվել է բեռնատարների համար
Վերի Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,-ասել է նա։
Նշվում է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Comments