top of page

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են գումարի դիմաց կրճատել բանակում ծառայության ժամկետը

Feb 1, 2024
1 min read

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջարկել են փոխել զինվորական ծառայության զորակոչի կարգը՝ վճար գանձել բանակում ծառայության ժամկետի կրճատման համար։

Ինչպես հայտնում է Minval.az-ը, խորհրդարանի այսօրվա նիստում նման առաջարկով հանդես է եկել պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևը, որը նշել է, որ Թուրքիայում մի շարք սահմանափակումներ կան զինվորական ծառայության ժամկետի հետ կապված։«Մենք նույնպես կարող ենք գնալ այս քայլին։ Մեր երկրում զինծառայության ժամկետը սահմանվում է մեկուկես տարի, իսկ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար՝ 1 տարի։ Այս ժամկետը կարելի է կրճատել՝ որոշակի գումար փոխանցելով բյուջե»,- ասել է ադրբեջանցին:

1/3084
bottom of page