top of page

Դատարանը մերժել է Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը

Feb 13, 2024
1 min read

Վճռաբեկ դատարանը մերժել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Խաչատուրովն անցած տարվա դեկտեմբերին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից։ Նա մեղադրվում է փողերի լվացման համար։

Գլխավոր դատախազությունը միջնորդության մեջ նշել էր, թե պահպանվում են Խաչատուրովի կալանքի հիմքերը։

1/3084
bottom of page