top of page

Փաշինյանը որտեղ գնում է, վարչապետը հրաժարական է տալիս. Հուսանք՝ իր վերադարձից հետո ՀՀ վարչապետն էլ նույնը կանի.Ղազարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 16, 2024
  • 1 min read

Վարչապետը հանրային ծառայող է, որը պարտավոր է մատուցել որակյալ հանրային ծառայություններ. Եթե նա ի վիճակի չէ դա անելու, հակառակը, իր պաշտոնավարումը դառնում է հազարավոր մարդկանց մահվան պատճառ, հայրենազրկման պատճառ, միլիարդավոր դոլարների վնաս է պատճառում մեր պետությանը, այստեղ չպետք է անգամ քննարկվի՝ ինքը պետք է այդ որոշումը կայացնի, թե ոչ: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասին» շարժման անդամ Էդգար Ղազարյանը:

«Ամենեւին պարտադիր չէ, որ միլիոնավոր մարդիկ դուրս գան փողոց եւ դա պահանջեն, եթե ղեկավարը տեսնում է, որ իր ի վիճակի չէ իրականացնել իր կարգախոսներն ու ծրագրերը, նա պարտավոր է հեռանալ: Իսկ եթե նա այդ գիտակցությունը չունի, մենք պետք է օգտվենք օրենքով ընձեռնված այլ հնարավորությունից:

Իր հետ մի բան է տեղի ունենում. Գնաց Վրաստան, հաջորդ օրը Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց, գնաց Ղազախստան, Ղազախստանի վարչապետը հրաժարական տվեց: Հիմա գնացել է Մյունխեն, չգիտենք՝ ինչ կկատարվի, բայց հուսանք, որ Հայաստան գալուց հետո Հայաստանի վարչապետը հրաժարական կտա»,-ասաց նա:

bottom of page