«Գործը սարքած է». Բագրատյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իարավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում ընթանում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստը, ներկայացել էր վկաներից մեկը, մյուսը, առողջական խնդիրներով պայմանավորված, չէր եկել: Դատական նիստի ավարտից հետո Բագրատյանը պատասխանել է լրագրողների հարցերին. «Գործը սարքած է: Գործը վերևից կարել են, գտել են երկու ցուցմունք տվող, սրանք էլ ցուցմունք են տալիս. գրել, տվել են ձեռքները»,- ասել է Բագրատյանը: «Մի հատ քննիչ գրում է էս բաները, կանչում է երկու հոգու, ասում՝ ցուցմունք տվեք: Էս ո՞ւր ա պետությունը հասցրել Փաշինյանը: Եթե սենց մեր հետ են վարվում, ժողովրդին այ սենց տանելու են, վարի տան: Համակարգի սարսափելի դեգրադացիա է»,- նշել է նա:
Comments