top of page

Սանոսյանը շնորհավորել է Արմավիրի նորանշանակ մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 18, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին կատարած աշխատանքի համար։ 

Նախարար Սանոսյանը նշել է, որ 2022-2023 թվականների ընթացքում մարզը բավական լավ ցուցանիշներ է գրանցել և մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ 

Նախարարը շնորհավորել է Դավիթ Խուդաթյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք։ Սանոսյանը վստահություն է հայտնել, որ Խուդաթյանը կկարողանա արագ ինտեգրվել աշխատանքին, քանի որ մարզը լավ գիտի, ծանոթ է մարզի առանձնահատկություններին։ 

Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ 2022-23 թվականներն արդյունավետ են եղել բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում․«Պատիվ եմ համարում երկու տարի իմ մարզին ծառայելը»,- ասել է Հովհաննիսյանը՝ վստահություն հայտնելով որ առկա թիմով, թիմային աշխատանքով նոր մարզպետը կկարողանա ավելին իրականացնել։ 

Դավիթ Խուդաթյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարվի առավելագույնը` մարզի խնդիրները լուծելու ուղղությամբ։ 

bottom of page