Սումգայիթում հանրակացարանում պայթյուն է որոտացել
- Elen Hovsepyan

- Jan 15, 2024
- 1 min read

Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում` հանրակացարանի շենքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 4 մարդ վիրավորվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախնական վարկածով՝ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել երկհարկանի հանրակացարանի շենքի 2-րդ հարկում գտնվող 50 քմ ընդհանուր մակերեսով բնակարանում։ Միջադեպի հետեւանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը, տեղաշարժվել պատուհանների շրջանակները։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքի վայրում ձեռնարկել է անվտանգության համապատասխան միջոցառումներ։




















