Եղանակային անբարենպաստ պայմաններում մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ
- Jan 13, 2024
- 1 min read

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:




















