top of page

Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացումը կարևոր գործոն է Ռուսաստանի զարգացման գործում. Պուտին

Jan 14, 2024
1 min read

Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացումը կարևոր գործոն է Ռուսաստանի զարգացման համար, քանի որ երկրի ապագան այս տարածաշրջաններում է:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ երկրի ղեկավարությունը Հեռավոր Արևելքի զարգացման նախագծերով սկսել է զբաղվել դեռևս 2000-ականների սկզբին, իսկ ավելի ակտիվ՝ 2013 թվականից:

«Մենք ուշադրություն ենք դարձրել սրա վրա, ուշադրություն ենք դարձնում և կշարունակենք ուշադրություն դարձնել ապագայում, քանի որ, իհարկե, սա է երկրի ապագան:

Ճիշտ այնպես, ինչպես Արկտիկայի դեպքում: Այստեղ կա լոգիստիկա, արտադրություն, հանքային ռեսուրսներ: Պետք է զարգացնել այս տարածքները»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

1/3084
bottom of page