Լուկաշենկոն կոչ է արել, որ երեխաներին պաշտպանեն համացանցի ազդեցությունից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր համաքաղաքացիներին խորհուրդ է տվել իրենց երեխաներին ապահովել աշխատանքով, ներգրավել աշխատանքի, որպեսզի նրանք քիչ ժամանակ անցկացնեն համացանցում և այդպիսով պաշտպանեն գլոբալ ցանցի բացասական ազդեցությունից։
Ինչպես հաղորդվում է Բելառուսի նախագահի կայքում, ուրբաթ օրը Մինսկի մարզի Բորիսովսկի շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ գործարանի աշխատակիցները Լուկաշենկոյին հարցրել են, թե ինչպես երեխաներին զերծ պահել համացանցի բացասական ազդեցությունից:
Ինչպես պարզաբանվում է հաղորդագրության մեջ, այս թեման անհանգստացրել է ընկերության աշխատակիցներից մեկին՝ ով 3 երեխայի հայր է։ «Ինչպես պարզվեց, թեման հետաքրքիր էր պետության ղեկավարին, ում կրտսեր որդին նույնպես բավականաչափ ժամանակ է անցկացնում համացանցում»,- նշվում է զեկույցում։
«Երեխան պետք է այնպես ներգրավվի կյանքին, որ դրա համար ժամանակ չունենա»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Comments