top of page

Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Վինիսիուսին․ Անչելոտի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 20, 2024
  • 1 min read
ree

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին աջակցել է թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորին, որը մի քանի կոնֆլիկտային իրավիճակների մեջ է հայտնվել «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում (4:2):

«Վերջին անգամ ես խոսել եմ նրա հետ երեքշաբթի։ Ես շնորհակալություն եմ հայտնել իր կատարած աշխատանքի և Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում հեթ-տրիկի համար: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրան այն ամենի համար, ինչ նա անում է, չնայած կան բաներ, որոնց վրա պետք է աշխատել»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» հետ խաղում Վինիսիուսը վիճաբանության մեջ էր մտել մրցակցի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի հետ։ Բրազիլացի ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել նաև մրցակցի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս կոնֆլիկտի ժամանակ Վինիսիուսը վիրավորել է արգենտինացի մասնագետի մորը։

bottom of page