top of page

Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմը


Մետրոպոլիտենից հայտնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։


Աշխատանքները սկսված են։



«Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմը, որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը», - նշված է հաղորդագրությունում։


 


Իսկ շաբաթվա քրոնիկոնն այսպիսին է. «Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:



Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444 հազար 892:



Գիծ է դուրս բերվել 2 836 շարժակազմ, որոնցից 514-ը՝ երեք վագոնանի, 1347-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։


Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452 հազար 550։



Փաստացի տեղափոխվել է  444 հազար 892 ուղևոր։



Կատարողականը՝  98,3 % է։



Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»:

Comments


bottom of page