top of page

Երևանի պատմության թանգարանի 94 բացառիկ ցուցանմուշ է ցուցադրվում Չինաստանի Նինբո քաղաքում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 31, 2024
  • 1 min read
ree

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դդ.:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Նինբոյի քաղաքապետարանի պաշտոնյաները, Նինբոյի թանգարանի տնօրեն Ճան Լիան, Չինաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Կորյուն Ղազարյանը, Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներ, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում դառնալով կարևոր օրինակ:

bottom of page