top of page

Իրանը իր սահմաններին կտեղակայի նոր հրթիռային ստորաբաժանումներ եւ անօդաչուների դասակներ

Jan 13, 2024
1 min read

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կյումարս Հայդարին հայտնել է, որ սահմաններին կտեղակայվեն նոր հրթիռային ստորաբաժանումներ եւ անօդաչու թռչող սարքերի դասակներ։

ԻՐՆԱ-ի հարցազրույցում Հայդարին ասել է, որ սա չի նշանակում, թե երկրին սպառնում են, բայց դա արվում է հետախուզության ուժեղացման, ուժերի մարտունակության, վարպետության բարձրացման համար։

Նա ավելացրել է, որ 11 մարտական եւ շարժական բրիգադներ կտեղակայվեն սահմաններին՝ կայուն անվտանգության ապահովման եւ ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար։

Հրթիռների երկու տեսակներ արժանացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի հավանությանը, ասել է նա՝ ավելացնելով, որ դրանք կներկայացվեն առաջիկայում։

1/3084
bottom of page