top of page

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ

Feb 14, 2024
1 min read

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։

Պատվիրակությունը այցելել է նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաքի հատվածներ։

1/3084
bottom of page