top of page

Հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ճապոնիայի Սուվանոսե կղզում

Jan 13, 2024
1 min read

Հրաբխի ժայթքում է տեղի  ունեցել Սուվանոսե կղզում, որը գտնվում է Ճապոնիայի հարավ-արևմուտքում: Այդ մասին հայտնել է երկրի օդերևութաբանական ծառայությունը։

Կղզում զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Այնտեղ ապրում է մոտ 80 մարդ,  Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է ճգնաժամային շտաբ՝ տեղեկատվություն հավաքագրելու համար։

Սուվանոսեն գտնվում է Կագոսիմա քաղաքից 270 կմ հարավ, կղզու մակերեսը կազմում է մոտ 27 քառակուսի կմ։

1/3084
bottom of page