top of page

Ինչ որ Արտաշ Ասատրյանի ճանաչել է երիտասարդների 89 %-ը, Առնո Բաբաջանյանին՝ 14 %-ը, հիմա նա ավելի մեծ ավանդ ունի՞․ Գեղամ Նազարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15, 2024
  • 1 min read
ree

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին, նախ զարմացավ, թե ինչու է նա ներկայացնում հարցը՝ նշելով, որ այն ԿԳՄՍՆ-ի տիրույթում գտնվող հարց է։

«Ի՞նչ խնդիր է լուծում պետությունը այս փոփոխությունով։ Ուզում են այդ 40,000-ները խնայեն և տան այլ ոլորտի ներկայացուցիչների՞ն։ Եթե սա է խնդիրը, ընդամենը կարելի էր ասել, որ էլ փող չենք տալու ժողովրդական արտիստներին։ Այն մարդիկ, ովքեր ունեն այդ կոչումը, զրկվելո՞ւ են այդ կոչումներից, թե չէ»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Արձագանքելով՝ փոխնախարարը նշեց, որ պետությունը խնայելու որևէ գործառույթ չի իրականացնում, իսկ այն անձիք, ում տրամադրվել են այս կոչումները, չեն զրկվելու արդեն իսկ ստացած բոլոր կոչումներից։

«Եթե խնդիրը խորհրդային ժառանգությունից հրաժարվելն է, դա այլ հարց է, բայց այստեղ մի կարևոր բան կա։ Նույն «Օսկարը», որի մասին խոսեցինք, այնպես չէ, որ ամերիկյան պետությունը դրան չի միջամտում, միջամտում են ու շատ լավ են միջւամոտում։

Որ ասում եք ժողովրդական արտիստներին չեն ճանաչում, ուրիշներին են ճանաչում, դա լավ չէ։ Օրինակ այս վերջերս հարցում էին արել՝ Առնո Բաբաջանյանին երիտասարդներից ճանաչեց 14 %-ը, իսկ ինչ-որ երգիչ կար՝ Արտաշ Աստարյան անունով, ճանաչեց 89 %-ը, հիմա դա չափանիշ է, որ Արտաշ Ասատրյանը ավելի մեծ ավանդ ունի, քան Առնո Բաբաջանյա՞նը, իհարկե ոչ։ Պետության դերը կայանում է նրանում, որ խրախուսի  արվեստ ստեղծող մարդկանց»,- ասաց Գեղամ Նազարյանը։

1/2561
bottom of page