top of page

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը

Jan 22, 2024
1 min read

ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցն է. հաղորդում է Եվրոպական խորհուրդը՝ նշելով, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հանդիպում են Բրյուսելում։ Նիստը նախագահում է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։

«Ընթացիկ հարցերով խորհուրդը կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարցերը»,-նշված է հաղորդագրությունում։

Խորհրդի  քննարկման օրակարգային հարցերից են ռուս-ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքի իրավիճակը։

1/3084
bottom of page