«Հանրային ձայն»-ի երկու անդամ դուրս են եկել խմբակցությունից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները
Feb 13, 2024
1 min read

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները։
Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։




















