top of page

«Վերջին հնգամյակում այդպես էլ առաջնորդ առաջ չեկավ». Վահան Բաբայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15, 2024
  • 1 min read
ree

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին հնգամյակում այդպես էլ առաջնորդ առաջ չեկավ:


Սա լուրջ մտածելու բան է, որ մտածողները չեն մտածում կամ իրենց երևի թվում է՝ իրենք էլ են առաջնորդ, դրա համար չեն մտածում: Ծաղրածուների պակաս էլ չզգացինք:


Միշտ ասել եմ, կրկին ասում եմ՝ բացի Սերժ Սարգսյանից, այսօր ռեալ չկա ու չի լինելու այլընտրանք:


Այս տարիների քաղաքական բանավեճը միայն Սերժ Սարգսյանի հետ է, այն ամենը, ինչում մեղադրում էին Սերժ Սարգսյանին, հերիք չի որ շատ հեռու էր իրականությունից, արեցին իրենք իրենց ձեռքերով, ովքեր եկան իշխանության:


Դրսի բոլոր կենտրոններն այս տարիներին որևէ առաջնորդի այդպես էլ չճանաչեցին որպես լուրջ այլընտրանք: Ու ի վերջո ումից իշխանությունը խլեցին, նա էլ արդարացիորեն մնում է հիմնական կարող ուժը, ով հերիք չի որ այլևս ապացուցելու բան չունի իր քաղաքականության ճշմարտացիության մասին, նաև մարդկանց մոտ է առաջացել հարց, «բա եթե իմանայինք, որ ամեն ինչ սենց պետք է լինի, բա մենք դուրս կգայինք Սերժի դեմ»: Ու սա դեռ ամենա պրիմիտիվ հարթության մեջ նայելով կարելի է ենթադրել:


Քանի դեռ այսպես կոչված ընդդիմադիր դաշտը չի ընդունում էս իմ ասած թեզը, չի լինելու որևէ հաջողություն. Նիկոլը հավերժ մնալու է իշխանության»:

1/2546
bottom of page