top of page

Յուրաքանչյուր վատ բանի դեմ եմ և անիծում եմ էդ մարդկանց. Ռաֆայել Երանոսյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Feb 6, 2024
1 min read

Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը թանկացնում է հասարակական տրանսպորտը: 

 Տրանսպորտի ոլորտում վճարային նոր համակարգի ներդրմամբ ամենաէժան տոմսավճարը 300 դրամն է լինելու: Այդ մասին ահազանգել էր  ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը:

 Հիշեցնենք, որ 2013 թվականին, երբ քաղաքապետարանը որոշում էր կայացնել հասարակական տրանսպորտի գինը թանկացնել և սահմանել 150 դրամ,  շատ  հասարակական գործիչներ, ինչպես նաև շոուբիզնեսի ներկայացուցիչներ ակցիաներ արեցին և պայքարեցին դրա դեմ: Արդյուքնում տրանսպորտի գինը չթանկացավ:  

Դերասան Ռաֆայել երանոսյանը, ով այդ  ակցիաների մասնակից էր, Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմա էլ է պատրաստ պայքարել ցանկացած թանկացման դեմ. «Վիրահատության եմ, տեղյակ չեմ, թե քաղաքում  ինչ է կատարվում: Էս հանրապետությունում ինչ թանկանում ա, ազդում ա յուրաքանչյուր մարդու վրա: Ինչ թանկացում լինում ա՝ հացի,, տրանսպորտի, գազի, լույսի,  առողջության, ես դեմ եմ դրան: Ես 5 տարի ներկայացում եմ խաղում, իմ ներկայացման տոմսերը չեմ  թանկացրել, դրանք նույն գներով են, որպեսզի բոլորին հասանելի լինի: Յուրաքանչյուր վատ բան էս  հանրապետությունում որ լինում ա, ես դեմ եմ դրան և  անիծում եմ էդ մարդկանց»:

1/3084
bottom of page