ՌԴ-ն ու ՀՀ-ն միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման առումով. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց նկատմամբ ունեն պարտավորություններ՝ ներառյալ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանման ու անվտանգության ապահովման առումով։
Այս մասին փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ռուսաստանը Հայաստանից ստացել է արդյոք որոշակի ազդակներ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ:
«Մեր երկրները շարունակում են մնալ գործընկերներ, եւ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին՝ կատարելով ճիշտ ընտրություն։
Երևանը գտնվում է նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ առկա է փաստաթղթաիրավական բազա՝ անվտանգության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:
Comentarios