Հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահները․ բանակցությունները տևել են 2 ժամ
Jan 24, 2024
1 min read

Անկարայում Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։
Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն։
Չորեքշաբթի օրը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահների երկկողմ բանակցությունները։
Երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է երկու նախագահների մասնակցությամբ անցկացնել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը։




















