Ընտանիքում՝ զուգընկեր, կուսության ստուգումը՝ արգելք. ՔՊ-ական կանայք նոր նախագիծ են ներկայացրել (Armlur.am)
Armlur.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 կին պատգամավորներ աղմկահարույց նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ նսեմացվում է ավանդական ընտանիքի դերը՝ ավելացնելով զուգընկեր տերմինը: Նախ հիշեցնենք՝ ինչ է ընտանիքը՝ համաձայն ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության. Հոդված 16-ում՝ Ընտանիքի պաշտպանության մասում կարդում ենք․
«Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»:
Սակայն ՀՀ իշխանական երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վադանյանը պետության հիմնասյուն համարվող ընտանիքի ձեւակերպումը ձեւախեղել են: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով փորձ է արվում կանխել ընտանեկան բռնությունը, բայց ընտանիքի սահմանումն ընդլայնված է եւ ավելացել է զուգընկեր եւ զուգընկերուհի հասկացությունները: Այսինքն՝ միասեռականության ծպտյալ քարոզ է արվում ՀՀ օրենսդիր մարմնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նախագծերի փաթեթի խնդիրները նկատել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը՝ եզրակացնելով, որ «Իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է լինելու Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 10-րդ կետով նախատեսվող «զուգընկեր» հասկացությունը»: ԱԺ փորձագետները նաեւ ավեացրել է «Օրենքի 2-րդ հոդվածով, որտեղ սահմանվում են «ընտանիքի անդամները», ում մասնակցությամբ առաջանում են ընտանեկան հարաբերություններ եւ կարող է դրսեւորվել ընտանիքում բռնություն: Մինչդեռ կենցաղային հարաբերությունները զուրկ են նման որոշակիությունից եւ Նախագծով չի սահմանվում, թե ինչ սուբյեկտների մասնակցությամբ են առաջանում նման հարաբերությունները»: ԱԺ մասնագետները նկատել են, որ. «խնդրահարուց է լինելու որոշել՝ արդյոք բռնություն գործադրած անձը բռնության ենթարկվածի զուգընկերն է կամ զուգընկերն է եղել, քանզի Նախագծով նախատեսվող սահմանումը բացահայտվում է միայն գնահատողական կատեգորիաների միջոցով, ինչպիսինն է «սիրային կապ» տերմինը, որը իրավակիրառողի կողմից օբյեկտիվ իրականությունում կարող է մեկնաբանվել սուբյեկտիվ դրսեւորումներով եւ առաջացնել անձանց իրավունքների կամայական սահմանափակումներ»:
Կարճ ասած, ընտանիքում բռնության դեմ պայքարի անվան տակ փոխվում են ավանդական եւ օրենսդրական սահմանումներն ընտանիքի վերաբերյալ: Սոնա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը եւ Ծովինար Վարդանյանն առաջարկել են օրենքի փոփոխություն Ընտանիքում բռնությունը և դրա տեսակները հոդվածում, որոնք սահմանված են հետեւյալ կերպ. ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ կետը գլխի վայր շրջել են:
ՔՊ-ականները նախագծել են շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «սեռական բռնություն՝ անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Comments