top of page

Եղանակը Հայաստանում

  • Jan 10, 2024
  • 1 min read


Հունվարի 11-ին հանրապետության առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան, հովիտներում եւ նախալեռներում՝ անձրեւի եւ թաց ձյան տեսքով։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հնարավոր են կարճատեւ տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5+7։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -2+1,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1+2, 

Լոռիում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1+4,

Տավուշում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +2+5,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ -1-3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+7,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+9, 

Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+9, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝0+3, ցերեկը՝ +1+4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+7,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+2։

1/2725
bottom of page