top of page

Փաշինյանը հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեում ՊՎԾ ուսումնասիրություններ սկսել

Jan 10, 2024
1 min read


ՊՎԾ-ից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։


 


Ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝


 


- ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք.


 


- ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճ.


 


- ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճ.


 


- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճ.


 


- ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենք։

1/3084
bottom of page