top of page

Բաքվի ծննդատանը հրդեհից երեխաներ են մահացել․ մանրամասներ

Jan 9, 2024
1 min read

Բաքվի Հանրապետական ծննդատանն այս գիշեր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով չորս նորածին է մահացել։ Գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մահացած նորածիններին գտել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Նախաքննությունից պարզվել է, որ ևս 3 անձ թունավորվել է ծխից: Նրանք տեղափոխվել են կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք:

Հրդեհը մարվել է։



1/3084
bottom of page