top of page

Հայկական կողմը պատրաստ է մետրերի շեղությամբ ցույց տալ՝ որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը. Ալեն Սիմոնյան

Սահմանազատման հանձնաժողովների այսօր սպասվող հանդիպումից հստակության ակնկալիք ունենք, որովհետև մինչև այս պահը խնդիր կա քարտեզների հետ կապված։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է իրավական հիմք ունեցող քարտեզներով մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։

«Հանդիպումն Իջևան-Ղազախ հատվածում կրկին անցկացնելու որոշման մեջ պետք չէ ինչ-որ բան տեսնել, կարևորը, որ դա տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Իջևան-Ղազախ հատվածում այսօր սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը:

תגובות


bottom of page