top of page

Սերգեյ Ասատուրովի պաշտպանը միջնորդեց դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը.

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ մեկնարկել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով առաջին դատական նիստը։

Նիստի մեկնարկին Սերգեյ Ասատուրովի պաշտպան Արայիկ Ներսիսյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի բացակայելու արգելքը վերացվի, քանի որ իր պաշտպանյալը միջազգային կարգի մրցավար է, հետևաբար, անհրաժեշտություն է լինում արտերկիր մեկնելու։

«Միջնորդում եմ նաև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Երբ մանրակրկիտ ուսումնասիրեցի, մեղադրանքի հիմքում այն է, որ Սերգեյ Ասատուրովը մյուսների հետ թևանցուկ մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե դա չեն դիտարկում խախտում։

Սերգեյ Ասատուրովն էլ ասաց, թե ցույցերի ժամանակ թևանցուկ անցնելն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

bottom of page