top of page

Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 12-ը ներառյալ:

  2. Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը»,-ասված է որոշման մեջ:

Comments


bottom of page