top of page

Ադրբեջանցի հետախուզվողի մասով ՌԴ-ից հարցում ստացել ու նույն օրը պատասխանել ենք. ՆԳ նախարար

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ մենք մեր գործառույթները լրիվ իրավաչափ իրականացրել ենք։ Հարցում են արել, պատասխանել ենք և չենք ուշացրել, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ հայի սպանության մեջ մեղադրվող եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն մի քանի ժամվա ընթացքում փոխանցեցին Բաքվին՝ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

Նրա խոսքով՝ դա ընթացակարգ է և Հայաստանն ընթացակարգից չի շեղվել. «Եթե իրենք հետախուզվողին բռնում են, մեզ հարցում են անում, մենք էլ պատասխանում ենք, թե իրականում նա մեր կողմից հետախուզվո՞ւմ է, թե՞ ոչ: Բոլոր անձնաց վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, պարտավոր ենք այդ հարցմանը պատասխանել: Նույնն էլ իրենք են: Մենք նույն օրը ստացել ենք, անմիջապես էլ պատասխանել ենք։ Մենք նմանատիպ հետախուզվողներ էլի ունենք, որ բռնել են, բաց են թողել, երևի դուք էլ եք տեղյակ»։

Նա ավելացրեց, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի մասով ՌԴ-ից հարցում չեն ստացել:

bottom of page