top of page

Ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվում բանտում հանդիպելու գրող-հրապարակախոս Նարեկ Մալյանին

Mar 1, 2024
1 min read

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մայլանը գրում է․

«Սիրելի ընթերցասեր, եթե Ձեր գրքերի ցանկի մեջ կան քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի ստեղծագործությունները, Ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվում բանտում հանդիպելու գրող-հրապարակախոս Նարեկ Մալյանին և այնտեղ նրա ձեռքից ստանալ իր հեղինակած առաջին՝ «Սոդոմի փիառը» գիրքը անվանական մակագրությամբ:

Բանտարկված գրողին բանտում հանդիպելն էքսկլյուզիվ հնարավորություն է ընթերցողի համար:

Ըստ բանտային կանոնների, հանդիպմանը կարող են մասնակցել, ցավոք, ընդամենը 3 ընթերցող: Ցանկացողները կարող են Մալյանին ուղղված իրենց հարց-մեկնաբանությունը թողնել այս գրառման ներքո:

Լավագույն երեք հարցերի հեղինակները բացառիկ հնարավորություն կունենան բանտում հանդիպելու իրենց սիրելի գրողի հետ»։

1/3084
bottom of page