top of page

00 ՕՕ 000 համարանիշը վաճառվել է. հայտնի է՝ որքանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 26, 2024
  • 1 min read

Ամբողջությամբ զրոներով պետհամարանիշը վաճառվել է շուրջ 121 մլն դրամով՝ 300 հազար դոլար:

Այս մասին հայտնել են «Վարորդի ընկեր» ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում մի քանի հարյուր հայտ էր ներկայացվել: Ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում էր, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար):

1/2139
bottom of page