top of page

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը

Feb 25, 2024
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը:

Այս մասին տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են  «ազատագրված տարածքներում» տեղակայված զորամիավորումների հրամանատարները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:

Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»:

Բացի այդ՝ նա հանձնարարել է նաև բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։

1/3084
bottom of page