top of page

Դեբեդ գետից ապօրինի ջրառը կասեցվել է

Jan 17, 2024
1 min read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։

Տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

1/3084
bottom of page