top of page

Դավոսում մեկնարկել է Ուկրաինային նվիրված համաժողովը. մասնակցում է նաև ՀՀ ԱԽ քարտուղարը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարներին նվիրված 4-րդ համաժողովը։ Հայտնում է DW-ն։

Նշենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես մասնակցում  է համաժողովին։ 

Դավոսում քննարկման հիմնական թեման այսպես կոչված «խաղաղության բանաձև»-ն է, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Շվեյցարիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում է 80 պետություն։ Սպասվում է, որ Դավոսի համաժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

bottom of page