top of page

Ինտերն Ա Սերիայի նոր ռեկորդ է գրանցել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Միլանի «Ինտերը» յուրօրինակ ռեկորդ է սահմանել իտալական ֆուտբոլի համար՝ արտագնա հաղթանակ տանելով Ա Սերիայի «Մոնցայի» դեմ խաղում։

Այս հաջողությունը թույլ տվեց Սիմոնե Ինձագիի թիմին առաջնությունում հաղթել 67-րդ մրցակցին արտագնա խաղում:

«Ինտերը» դարձավ առաջին իտալական ակումբը, որին հաջողվել է նվազագույնը մեկ անգամ արտագնա խաղում պարտության մատնել մրցակցին 67 տարբեր թիմերի հետ խաղերում։

Հիշեցնենք, որ «ներաձուրիները» հաղթել են 5-1 հաշվով՝ 51 միավորով պահպանելով առաջատարի դիրքը առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Յուվենտուսից» տարբերությունը հինգ միավոր է։

bottom of page