top of page

Արմեն Գրիգորյանը կանցլեր Օլաֆ Շոլցի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:



Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ:



Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:

bottom of page