top of page

Այնպես են անում, որ մարդկանց նեղություն չտան․ Հակոբ Արշակյանը՝ լրագրողների մուտքը Եռաբլուր թույլ չտալու վերաբերյալ

Jan 28, 2024
1 min read

Եռաբլուրում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին այն մասին, թե ինչու է արգելվել լրագրողների մուտքը Եռաբլուր։ Արշակյանը նշեց, որ դրանք կազմակերպչական հարցեր են։



«Ինձ թվում է, որ բանակի օրը պետք է շնորհավորանքով սկսել, ես շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի օրվա կապակցությամբ և երկրորդը՝ ընդհանրապես կազմակերպչական խնդիրներ են, ես չեմ կարծում, որ որևէ մեկի մուտքը հատկապես խոչընդոտվում է: Տեսնում եք, որ բազմաթիվ ավտոմեքենաներ են գնում-գալիս, հավանաբար կազմակերպիչները այնպես են անում, որ նեղություն չտան»,-ասաց նա:

1/3084
bottom of page