Ավստրալիան պնդում է UNRWA-ի դեմ մեղադրանքների ստուգումը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզին ասել է, որ ցանկանում է, որ պնդումները, թե ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալության (UNRWA) աշխատակիցները մասնակցել են ՀԱՄԱՍ-ի հարձակումներին հոկտեմբերի 7-ին, «ամբողջովին ստուգվեն», սակայն Գազայի բնակիչները չպետք է «բառացիորեն սոված» մնան:
«Մենք դա ուսումնասիրում ենք այլ համախոհ երկրների հետ, ինչպիսիք են Կանադան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները: Մենք ցանկանում ենք, որ այս հարցը լուծվի»,- ասել է Ալբանեզը Ավստրալիայի ազգային հեռուստաընկերության եթերում:
«Միակ կազմակերպությունը, որը կարող է նման աջակցություն ցուցաբերել այնտեղ, UNRWA-ն է», - ավելացրել է նա:
Ավստրալիան մեկն է տասնյակից ավելի երկրներից, որոնք դադարեցրել են UNRWA-ի ֆինանսավորումը Իսրայելի պնդումներից հետո, թե ՄԱԿ-ի որոշ աշխատակիցներ աջակցել են ՀԱՄԱՍ-ին:




















