top of page

Տոյվո Կլաարին չեն թողնել մտնել Աբխազիա

Jan 29, 2024
1 min read

Իմ մանդատի շրջանակում ես պատրաստվում էի 2024թ. հունվարի վերջին այցելել Աբխազիա։ Ցավոք, մեր զրուցակիցներն այնտեղ ինձ ասացին, որ դա անհնար է։ Այս մասին ասել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, տեղեկացրել է Jam News-ը։

Նրա խոսքով՝ վերջին կես տարում սա արդեն երկրորդ մերժումն է։

«Աբխազիայի հարաբերական բացությունը չպետք է տուժի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով»,- գրել է Կլաարը։

Նրա խոսքով՝ Աբխազիայի հետ հաղորդակցության ուղիների փակումը չի համապատասխանում որեւէ մեկի շահերին։

1/3084
bottom of page